Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1121-ով և դարձել 322364: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 29203 մարդ (-1137), կատարվել է 2192270 թեստավորում (+9152), առողջացել են վարակվածներից 285057-ը (+2191): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6762 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով, այն 1342 է։