Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց կարևորը՝ այսօր մենք հանձնեցինք այն, ինչը դուք վաստակել եք ձեր ամենօրյա քրտնաջան նվիրումի շնորհիվ ու շարունակում եք այսօր էլ այս դաշտում աշխատել:

Սպորտն ամբողջ աշխարհում ամենաարդյունավետ ու ամենատարածված միջոցն է քեզ ու քո երկիրը ներկայացնելու առումով: Եթե կարողանում ես հաղթել ու այնպես անել, որ քո երկրի դրոշը բարձրանա, ու հնչի քո երկրի օրհներգը, դա վստահություն և անգնահատելի դրական լիցք է հաղորդում յուրաքանչյուրին, որ հետևում և երկրպագում է ձեզ: Շնորհակալ ենք ձեզ: Մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ համար ավելի հարմարավետ և հաճելի լինի կատարել այն աշխատանքը, որը դուք առանց այդ էլ անում եք: Սա շատ համեստ գնահատականն է ձեր կատարած շատ կարևոր և ազգանվեր աշխատանքին»,- նշել է Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պետությունը դեռ շատ ավելին է անելու, որպեսզի մարզիկները կարողանան հասնել այն ամենին, ինչին արժանի են:

«Միայն ուզում եմ ասել շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար: Այն, ինչ անում եք դուք, անհրաժեշտ է մեզ հատկապես այս ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր հաղթանակ մի քայլ է՝ մարդկանց մոռացնելու հոգսերը, խնդիրները: Ամեն մի հաղթանակից հետո ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի մոտ ինքնագնահատական է բարձրանում: Մարդիկ սկսում են հավատալ, որ մենք զորեղ ենք, որ մենք կարող ենք ու դեռ մեծ հաղթանակներ ենք ունենալու:

Բոլորիդ ամենայն բարիք եմ մաղթում, գործող մարզիկներին էլ՝ նորանոր նվաճումներ: Այն, որ պետությունն առավել, քան երբևէ, այսօր հոգում է ձեր հոգսերը, դա փաստ է: Եվ դեռ շատ ավելին է անելու, որպեսզի դուք կարողանաք հասնել այն ամենին, ինչին արժանի եք»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Կոչումներ ստացած մարզիկների թվում են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նրանք արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման:

Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն է արժանացել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որն այսօր աշխարհի առաջնությունում կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար: ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը հաղթանակ մաղթեցին Հովհաննես Բաչկովին, իսկ Կարեն Գիլոյանը նաև ընդգծեց այն, թե ինչպես օրերս հայկական կողմի բողոքարկման արդյունքում վերանայվեց հայ բռնցքամարտիկի՝ քառորդ եզրափակչի մենամարտի արդյունքը:

«Երկու օր առաջ իսկապես աննախադեպ իրադարձություն էր, երբ աշխարհի առաջնությունում Բաչկովի պարտությունը բողոքարկմամբ դարձավ հաղթանակ: Այսինքն՝ մենք արդեն պաշտպանված ենք: Եվ դա անելու ենք բոլոր մարզաձևերում: Կամաց-կամաց հասնելու ենք նրան, որ մեզ երրորդ երկրի տեղ չդնեն, այլ համարեն ուժեղ երկիր, հատկապես՝ սպորտում»,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում