«Ընդդիմությունը քողարկված հակաքարոզչություն է իրականացնում․ հակապատվասումային քարոզը քաղաքական է»,-նման տեսակետ է հայտնում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նա հույս ունի, որ առաջիկայում այս տեմպերի դեպքում կարող ենք հասնել բնակչության 50-60 տոկոս պատվաստման արդյունքի։