Իր վրա մահափորձի հետևանքներից բուժվելու նպատակով Սաուդյան Արաբիայում գտնվեղ Եմենի Նախագահ Ալի Աբդալահ Սալեհը խոստացել է շուտով վերադառնալ: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նա ընդդիմությանը կոչ է արել «մի կողմ դնել ավտոմատներն» ու մասնակցել ընտրություններին: «Մենք ողջունում ենք իշխանության բաժանումը սահմանադրության և օրենքների շրջանակներում»,- ասել է նա:
Նշենք, որ բազմաթիվ երկրների կառավարություններ կոչ են արել Սալեհին չվերադառնալ, որպեսզի Եմենում չեզոքացվի քաղաքացիական պատերազմի վտանգը:









































