ԱԺ խորհրդի որոշմամբ` Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ղեկավարելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արշակյանը։
«ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»,- գրել է Արշակյանը։









































