«Մենք հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022-ին ծախսելու ենք 32 տոկոսով ավելի, քան 2021 թվականին»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ուղղությամբ ծախսերը հասնելու են 278 մլրդ դրամի:
Վարչապետի խոսքով՝ նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք էականորեն կբարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը: