Ստուգայցերի արդյունքում ՍԱՏՄ տեսուչները 12 արձանագրություն են կազմել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կորոնավիրուսի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով ստուգայցեր է իրականացրել Երևանի խոշոր խանութներում։ Տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
«37 սուպերմարկետում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով»,- գրված է հաղորդագրության մեջ։
Կառույցից ընդգծում են, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամ տուգանք, եթե խախտումը կրկնվում է, 150-ից 500 հազար դրամ:










































