Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետարանն աջակցություն է տրամադրել մի քանի ընտանիքի: Այս փաստը Շիրակի մարզպետը չի կապում ՏԻՄ ընտրությունների հետ՝ սա համարելով բնականոն ու շարունակական գործընթաց: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն է, թիվ 31/05 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ աջակցություն տրամադրելը սովորական գործընթաց է, և շահարկել դա այս պահին անտեղի է, քանի որ մարզպետարանը միշտ է ֆինանսական աջակցություն տրամադրել:

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նաև նշեց, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների: «Ո՞ր ուժերն են ձեզ մրցակից» հարցին ի պատասխան մարզպետն ասաց՝ բոլորը:

Անդրադառնալով ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետարանում, ըստ որոշ լուրերի, իրականացվող կադրային փոփոխություններին՝ մարզպետն ասաց, որ գուշակություններով չի զբաղվում: «Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն»,- նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց:

Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում