Ինչպես տեղեկացրել ենք նախկինում, Նորվեգիայում բնակվող Չեչեն փախստականների 2 զավակներ` 17 –ամյա Մովսար Ջամաևը և 16-ամյա Ռուստամ Դաուդովը, ովքեր գտնվում էին Ուտոյա կղզում, քարերով հարվածել են Բրեյվիկին այն ժամանակ, երբ նա սկսել է մարդկանց վրա կրակել:
Սակայն պարզվել է, որ նրանց հետ է եղել նաև իրենց մեկ այլ ընկերը` 17-ամյա Անզոր Ջուկաևը, ով նույնպես չեչեն փախստականների ընտանիքից է, և ում ոստիկանությունը ձերբակալել էր Բրեյվիկի հանցակիցը լինելու կասկածանքով:
Ոստիկանության կասկածների պատճառը պարզապես զավեշտալի է:
Բանն այն է, որ կղզում փրկված դեռահասներից միայն Ջուկաևը չի լացել դեպքից անմիջապես հետո, այն պահին, երբ ժամանել են ոստիկանները:
Ջուկաևը մտադիր է դիմել դատարան, քանի որ նրան 17 ժամ ձերբակալված են պահել և, ըստ նրա, իր հետ ավելի վատ են վերաբերվել, քան Բրեյվիկի հետ:
Այդ ժամերի ընթացքում իր ծնողներին ոչինչ չեն հայտնել, և նրանք իրենց երեխային փնտրել են զոհվածների մեջ:











































