Sunday, 26 07 2026
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Հարավային Կովկասի երկրների անդամակցությամբ. փորձագետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կասպյան տարածաշրջանում անվտանգության, քաղաքական ու տնտեսական հարցերով ամերիկացի փորձագետ Ալեքս Ջեքսոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության խնդիրներին.

«2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի շահերը սահմանափակ են։ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ անդամակցության կարգավիճակ շնորհել Հարավային Կովկասի երկրներին, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի անվտանգության համալիր խնդիրներ, նրանց բանակներն ու քաղաքական համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։

Բացի այդ, Հարավային Կովկասի երկրները յուրովի դիրքորոշում ունեն ՆԱՏՕ-ի հանդեպ։ Վրաստանը պաշտոնապես դիմել է անդամակցության համար, Ադրբեջանի դիրքորոշումը հստակ չէ, իսկ Հայաստանը շահագրգռված չէ կամ շատ շահագրգռված չէ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ։ Չնայած դրան՝ այդ բոլոր երեք երկրները կշարունակեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու ինտեգրման, եվրոատլանտյան տիրույթի առաջատար երկրների հետ կապերի ամրապնդման գործընթացը, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրներին հնարավորություն է ընձեռում կատարելագործել ու արդիականացնել իրենց զինված ուժերն ու ռազմական դոկտրինները»։

Ամերիկացի փորձագետն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում կայունության պահպանման հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությանը. «Կովկասում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը կախված է երկու գործոններից.

ա) տարածաշրջանային գործոններ – մինչև ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը, դրա ժամանակ ու դրանից հետո Վրաստանին ԱՄՆ աջակցության կամ տարածաշրջանում Ռուսաստանի տարածքը շրջանցող խողովակաշարերին ամերիկյան աջակցության հետ կապված լարվածությունը։ Ներկայումս այդ հարցի շուրջ լարվածությունն այնքան էլ շատ չէ, քանի որ ԱՄՆ-ը Կովկասը չի դիտարկում որպես առաջնահերթ գոտի։

բ) Վաշինգթոնի ու Մոսկվայի միջև լայն պարամետրերը – չնայած նրանց միջև «վերաբեռնման» քաղաքականության դադարեցման վտանգին՝ նրանց հարաբերությունները դեռ շարունակում են մնալ ջերմ, նրանց համագործակցությունը շարունակվում է։ Օրինակ, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեն նույն դիրքորոշումն ու տվյալ խնդրի շուրջ բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում