Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Միայն Վրաստանի մերժելը քիչ է, հայ ժողովրդի համար կործանարար կլինի եթե «3+3»-ը աշխատի

Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել է թե երկկողմ, թե ռեգիոնալ օրակարգին վերաբերող հարցեր:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թվիթերի իր էջում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

«Հայաստան այցիս շրջանակում արդյունավետ զրույց կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասում նոր խաղաղ նախաձեռնությունը և հանուն տարածաշրջանում խաղաղության ու մեծ հնարավորությունների՝ Վրաստանի պատրաստակամությունն ակտիվ միջնորդության», – գրել է Ղարիբաշվիլին:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ դրական է այն հանգամանքը, որ հայ-վրացական հարաբերություններն այս փուլում ակտիվացել են․«Տեսնում եմ քաղաքական, դիվանագիտական ակտիվացում։ Երկրորդը՝  կասկած չունեմ, որ շատ հարցեր քննարկվեցին, բայց «3+3»-ի հետ կապված հարցն ամենակարևորն էր։ Դուք գիտեք, որ Վրաստանը դեմ է այդ ձևաչափին, կասկած չունեմ, որ Հայաստանն էլ ռեալ դեմ է։ Գուցե  Ռուսաստանից վախենալով զգուշավորությամբ է արտահայտվում, բայց ռեալ դեմ է։ Ըստ իս՝ գլխավոր քննարկումն այդ հարցի շուրջ էր։ Այսինքն՝ թե դա Հայաստանի ու Վրաստանի համար ինչ հետևանքներ է իր մեջ պարունակում։ Այո՛, կան  շատ կարևոր քննարկման հարցեր՝ թե տնտեսության ու թե՛ այլ բնագավառներում, բայց կարևորը հենց այդ ձևաչափի նկատմամբ վերաբերմունքն է։ Շատ կարևոր ու դրական է մեզ համար, որ Վրաստանը դեմ է, բայց պետք է դեմ լինի նաև Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան «3+3»-ը բրդում են առաջ, քանի որ ուզում են, որ տարածաշրջանը մնա ռուս-թուրքական տիրույթում․ «Իրենք ուզում են Հարավային Կովկասն անջատել Եվրոպայից։ Հայ ժողովրդի, մեր պետականության համար կործանարար կլինի եթե «3+3»-ը աշխատի։ Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանը դեմ է ու Հայաստանն այս  հարցում պետք է ավտոմատ միանա Վրաստանին։ Եթե Հարավային Կովկասը մնա ռուս-թուրքական տիրույթում, Հայաստանը կկորցնի իր անկախությունը։ Դա ակնհայտ է»։

Դիտարկմանը, թե Հայաստանի հույսն այն է, որ Վրաստանը դեմ կարտահայտվի այդ ձևաչափին, Ստեփան Գրիգորյանն ասաց․ «Մասամբ այո՛։ Բայց ես ուզում եմ ասել, որ Վրաստանի հրաժարվելը քիչ է։ Ի վերջո Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ասել՝ եթե Վրաստանը չի ուզում, առանց Վրաստանի  իրականացրեք այդ ձևաչափը։ Դա էլ ավելի ծանր հետևանքներ կունենա մեզ համար։ Հայաստանն էլ  պետք է  իր մտահոգություններն արտահայտի։ Ես առաջարկում եմ մեր կառավարությանն անպայման գնալ  հետևյալ ճանապարհով՝ առաջարկել 3+3+2։ Դա Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն են։ Նմանատիպ բանաձևեր 90-ականներին, 2000-ականների առաջին կեսերին պոպուլյար էին։ Այսինքն՝ այո՛, ոչ ոք չի հերքում այն փաստը, որ տարածաշրջանում կա Ռուսաստանի, Իրանի դերը, բայց  մնալ միայն ռուս-թուրքական տիրույթում, ուղղակիորեն կբերի նրան, որ պետություններն իրենց անկախությունը կկորցնեն։ Առաջին հերթին հենց Վրաստանն ու Հայաստանը, դա է պատճառը, որ պետք է դիմադրենք ու առաջարկներով հանդես գանք։ Հրավիրենք այդ ձևաչափ Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին։ Եվրամիությունն էլ առաջին հերթին ի դեմս Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների։ Հակառակ դեպքում մենք իսկապես խնդիրներ կունենանք»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում