Հոկտեմբերի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ափի մերձակայքում, նահանգ, որը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Հիլո քաղաքից, որտեղ բնակվում Է ավելի քան 43 հալար մարդ, 113 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 17 կիլոմետր խորության վրա:: Ցունամիի սպառնալիքի եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: