«Իսլամական պետությունը Խորասանում» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի Կունդուզ նահանգում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը:
Խմբավորումը հայտարարել է, որ պայթյունն ամբոխի մեջ իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Ավելի վաղ ականատեսը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շատերը տուժել են: Նշվում էր, որ բոլոր զոհերն ու վիրավորները մզկիթի ծխականներ են։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդի խոսքով ՝ պայթյունի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատայինները, հետաքննություն է ընթանում











































