Thursday, 02 07 2026
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան

ԱՄՆ զգուշացումն Իրանին․ Հաջորդը կլինի Թուրքիան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Իրանին, նշելով, որ ԱՄՆ-ը սպասում է Վիեննայի գործընթացի վերսկսման՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցության: Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմի պաշտոնամուտից հետո այդ գործընթացը վերսկվեց՝ Թրամփի քառամյա տրամագծորեն հակառակ քաղաքականությունից հետո: Բայց, Իրանի նախագահի 2021 թվականի ընտրությանն ընդառաջ գործընթացը կանգնեց, ու առ այսօր չի շարժվում տեղից: Իսկ նախագահի ընտրությանը հաղթեց պահպանողականների թևը և ռեֆորմատորները, որ Հասան Ռոհանիի գլխավորությամբ նախագահում էին Իրանում ութ տարի և հասել էին նաև ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հետ համաձայնությունների, զիջեցին իրենց դիրքը:

Նոր իշխանությունը հայտարարել էր, թե պատրաստ է վերադառնալ Վիեննա, բայց դա կանի կառավարության ձևավորումից հետո: Կառավարությունը ձևավորված է, բայց վերադարձ չկա: Փոխարենը, առաջանում է կովկասյան մեծ լարվածություն Իրանի շուրջ, իրան-ադրբեջանական առերևույթ, սակայն խորքային առումով թերևս շատ ավելի լայն շերտերով դիմակայությամբ: Մոսկվայում օրերս Իրանի և ՌԴ արտգործնախարարների բանակցությունից ժամեր առաջ Լավրովին զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղարն ու խոսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը հնարավորինս արագ վերսկսելու մասին:

Թեհրանը սակայն նկատելիորեն փորձում է ձգել ժամանակ, ինչը կարող է նմանվել ռետինը ձգելուն, որը իքս պահի կարող է կտրվել: Եվ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը փաստորեն բաց տեքստով խոսում է այդ մասին, նշելով, որ Իրանը պետք է վերադառնա Վիեննա և դա չի կարող անվերջ ձգվել: Նա հիշեցրել է, որ Թեհրանը խոսել է մոտ ժամանակներս վերադառնալու մասին: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: Փաստորեն, ԱՄՆ առաջին զգուշացումն է տալիս Իրանին: Հարց է առաջանում իհարկե, թե ինչ կարող է լինել, եթե Թեհրանը շարունակի ձգել ժամանակ: Կլինեն արդեն ավելի կո՞շտ զգուշացումներ, թե՞ միանգամից որևէ գործողություն: Բավականին բարդ է ասել: Միարժեք հնարավոր է ասել թերևս, որ, եթե Իրանը դառնա միջուկային տերություն, ապա հաջորդը այս ռեգիոնում անխուսափելիորեն լինելու է Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում