Թունիսում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է 33 մարդ։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա բուժհաստատություններ։
Middleeasteye-ի տվյալներով՝ երկաթուղային վթարի պատճառը մաշված ենթակառուցվածքն է ու գծանցների բացակայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բեն-Արուս քաղաքի Մեգրին-Ռիադ շրջանում։
Տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրվում են։
https://twitter.com/tunistribune/status/1446198681418571779?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1446198681418571779%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F998941.html