Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Սերժ Սարգսյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի

Ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով զբաղվեն, նախօրեին խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր վարչապետ Փաշինյանն ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկի հարցադրման, որը վերաբերում էր 2018-ին Դուշանբեի հանդիպումից հետո ձևավորված այն օպերատիվ կապին, որ գործում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև և որի մասին ազդարարվեց հենց Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից հետո:

Բանն այն է, որ պատգամավորը այդ օպերատիվ կապն է դիտարկել «դավաճանության» կոմունիկացիա, ինչին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ կոմունիկացիան եղել է այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, իսկ այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Փաշինյանը նկատել է, որ, եթե եղել է դավաճանական կոմունիկացիա, ապա այստեղ հարցերը պետք է ուղղել այդ կապն ապահոված մարդու՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի հասցեին: Փաստացի ստացվում է, որ Պատիվ ունեմի հարցադրման մեղադրական սլաքը Փաշինյանը վերահասցեագրել է Արթուր Վանեցյանին, որն այժմ թերևս պետք է ասի՝ եղե՞լ է «դավաճանություն» այդ կապի միջոցով, թե՞ ոչ: Որովհետև, եթե եղել է, ապա դա նշանակում է, որ Վանեցյանը եղել է դրա մասնակից, հանցակից: Իսկ, եթե չի եղել, ապա Արթուր Վանեցյանը կամա, թե ակամա պետք է խոստովանի, որ իր խմբակցության պատգամավորները զբաղված են անհիմն, զրպարտչական գործունեությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետի պաշտոնը թողնելուց հետո մի հեռուստահաղորդման ժամանակ պատասխանելով Արցախի գործընթացում վտանգների մասին հարցին նշեց, թե դրանք կան: Ավելին Վանեցյանը չասաց, ու չի ասել մինչև պատերազմը: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ, եթե կան վտանգներ, ապա առավել ևս բարձր իրազեկում ունեցող անձը դրանք պետք է ներկայացնի հանրությանն այնպիսի սպառիչ ու համոզիչ կերպով, որպեսզի հանրությունը կարողանա այսպես ասած ինքնակազմակերպվել այդ վտանգավոր ընթացքը կանգնեցնելու համար: Մինչդեռ, ԱԱԾ նախկին պետը իր պաշտոնը թողնելուց հետո զբաղվել է «շարքային ընդդիմադրությամբ», ինչպես կասեր նախկին նախագահներից մեկը: Զբաղվել է շարքային ընդդիմադրությամբ, այդպիսով ոչ թե նպաստելով հանրությանը որևէ լրջագույն մարտահրավերի դեմ հավաքականացնելու, այլ հանրային զգոնությունը ավելի բթացնելու գործով՝ կամա, թե ակամա:

Բանն այն է, որ Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված քաղաքական հոսքերը տարիներ առաջ էլ հանգել են մի կետի, որտեղ այսպես ասած «սովորական քաղաքական վարքագիծը» այլևս սկսել է ընկալվել որոշակի անլրջությամբ: Ով ով, բայց ԱԱԾ ղեկավարած, տարիներ շարունակ այդ կառույցի բարձրաստիճան շարքում եղած գործիչը պետք է լիներ հանրային այդ զգացումների հանդեպ զգայուն և պատկերացներ, որ հնարավոր չէ Հայաստանում լինել ընդդիմադիրներից մեկը՝ առավել ևս հեղափոխությունից կարճ ժամանակ անց, բայց առաջ տանել օրակարգ, որը հիմնված պետք է լինի բացառիկ իրազեկության վրա: Թե՞ ԱԱԾ նախկին պետը խաղացել է առանձին խաղ՝ օպերատիվ կապավորի մեխանիզմով: Այդ իմաստով, Արթուր Վանեցյանին հարցեր իսկապես կան, բավականին շատ հարցեր: Ընդ որում, կա այստեղ երևի թե բավականին հետաքրքիր մի հանգամանք էլ, այն, որ հերթական անգամ այդ հարցերը փաստորեն անուղղակի, բայց «սադրում» է հենց նրա խմբակցության պագամավորը, որը մինչ այդ եղել է Սերժ Սարգսյանի օգնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում