Թերթը տեղեկացնում է, որ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ջիվան Գասպարյանի համերգին հրավիրված է եղել կառավարության ողջ կազմը, ուժային կառույցների ղեկավարները։
«Նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ: Անգամ ՀՀ մշակույթի նախարարը ներկա չէր: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը և Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը թոռան հետ»:
Թերթը գրում է, որ սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր՝ «նա որոշել է թողնել մեծ բեմը»:









































