Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել ընկերության շենք, որպեսզի գնահատեն սոցցանցում տեղի ունեցածը, հայտնել է New York Times-ի թղթակից Շիրա Ֆրենկելը:
FB-ի աշխատողի խոսքերով՝ այս առավոտյան հնարավոր չի եղել շենք մտնել խափանման մասշտաբները գնահատելու համար, քանի որ նրանց անցաթղթերով դռները չեն բացվել, Twitter-ում հայտնել է Ֆրենկելը:







































