Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Պաղեստինյան ուղևորություն՝ միջազգային իրավունքի ճանապարհով. «Ոսկե Ծիրան»- ում ներկայացվելու է «Broken» ֆիլմը

«Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է Ստեֆան Զիգլըրի «Broken. Պաղեստինյան ճանապարհորդություն՝ ըստ միջազգային իրավունքի» ֆիլմը: Այն անդրադառնում է պաղեստինա-իսրայելական հակամարտության հիշարժան դրվագներից մեկին՝ Իսրայելի կողմից պատի կառուցմանն ու դրա ազդեցությանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջազգային հումանիտար իրավունքի անկախ մասնագետ, փաստագրական ֆիլմերի անկախ ռեժիսոր Ստեֆան Զիգլըրը նշեց, որ ֆիլմը պաղեստինյան ուղևորություն է միջազգային իրավունքի ճանապարհով:

«Ֆիլմը միջազգային իրավունքի մասին է: Այն, կարծես, մի լեզու է, որը կարող է տալ հնարավորություն լուծելու խնդիրները միջազգային իրավունքի տեսանկյունից: Ֆիլմը կրթական կարևոր նշանակություն ունի, կարող է լավ աղբյուր լինել իրավաբանների, գիտնականների համար»,-ասաց Ստեֆան Զիգլըրը:

Ֆիլմը ցուցադրվելու է ինչպես Երևանում «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում: Ցուցադրումից հետո նախատեսում է նաև հումանիտար հարցերի քննարկումներ, բանավեճեր:

«Մենք այցելելու ենք Կապան, և այդ քաղաքի ընտրություն պատահական չէ: Կապանը ամենաթիրախավորվածն է այս պահին հակամարտության համատեքստում: Այնուհետև նախատեսում ենք ֆիլմի դիտում կազմակերպել Տավուշում: Մենք առավել շատ հետաքրքրված ենք տեղի բնակիչների կարծիքով: Մեր գլխավոր նպատակը մարդանց իրազեկելն է միջազգային իրավունք մասին, չէ որ այն հեշտ ըմբռնելի թեմաներից չէ»,-ասաց նա:

Ստեֆան Զիգլերը նկատեց, որ ֆիլմը մեծ հաջողություն ունի: Իրավաբանների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, հետազոտողների կողմից կա դրական արձագանք:

Ստեֆան Զիգլերն աշխատել է ՄԱԿ-ի առաքելություններում, Կարմիր Խաչում, ունի 15 տարվա մարդասիրական գործունեության փորձ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում