Թբիլիսիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զորավարժությունների շրջանակներում զինծառայողներն առաջադրանքներ են կատարելու տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը: