Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վաղաշենում կայացավ զինվորական պանթեոնի եւ հուշարձանի բացում

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում տեղի է ունեցել զինվորական պանթեոնի եւ հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի եւ Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ եւ կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Սամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանի:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, վաղաշենցիներ, հյուրեր, զոհվածների ծնողներ եւ հարազատներ:

Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի տեղեկացմամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ պանթեոնի մուտքի մոտ կառուցվել է հուշարձան, իսկ ողջ տարածքը բարեկարգվել վաղաշենցի բարերարներ Ատոմ Մարտիրոսյանի, Հակոբ Խաչատրյանի, Հենրի Մելքոնյանի, Հուսիկ Հարությունյանի, Մամիկոն Նազարյանի եւ Գրիշա Սուվարյանի միջոցներով։ Աշխատանքների ողջ ընթացքին աջակցել է Վաղաշենի համայնքի ղեկավարը:

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված վաղաշենցի քաջորդիների հիշատակին մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Լիճքի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի:

Հիշատակի եւ ոգեկոչման խոսքով հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Վաղաշեն համայնքի ղեկավարին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել պանթեոնի կառուցման գործում։

«Զոհված զինծառայողների հարգարժան ծնողներ եւ հարազատներ, գլուխ եմ խոնարհում այն քաջորդիների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության սուրբ գործի համար։ Դուք պետք է հպարտանաք, քանզի այսօր այն խաղաղությունը, որ մեզ տրվել է, ձեր զավակների շնորհիվ է: Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը, կառուցել հզոր բանակ, ստեղծել հզոր տնտեսություն, որտեղ մեր գալիք սերունդները հնարավորություն կունենան ապրելու արժանավայել ու ապահով կյանքով: Փառք ու պատիվ մեր հերոսներն»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը եւս շնորհակալություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար:

«Այս նորակառույց պանթեոնը կարող է ծառայել որպես ուսումնադաստիարակչական կենտրոն վաղաշենցի սերունդների համար, քանզի այստեղ այցելելով նրանք կիմանան, թե ինչ սխրանք են գործել այս հերոս տղաները եւ հանուն ինչի է, որ իրենք ապրում են խաղաղ ու բարեկեցիկ երկրում»,- նշել է համայնքի ղեկավարը:

Այնուհետ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին եւ խնկարկել նրանց հոգիների հանգստության համար, ինչից հետո գրական-երաժշտական կատարումներով հանդես են եկել վաղաշենցի դպրոցականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում