«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է անցկացրել Երևանում՝ համաքաղաքացիներից հետաքրքրվելով՝ ինչ կարծիք ունեն պաշտպանության նախկին նաախարար Դավիթ Տոնոյանի և բանակի բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորման և հարոցված քրգործի վերաբերյալ:
Ուշագրավ հանգամանք էր, որ պատասխանող քաղաքացիների մի զգալի մասը, հակակրանք տածելով քաղաքական թեմաների հանդեպ, չէր հետաքրքրվել, դեռ չէր տիրապետում տեղեկատվությանը կամ պարզապես չէր ցանկանում որևէ մեկնաբանություն տալ,մի փոքր մասն էլ սպասում են անաչառ,արդար քննությամբ բացահայտվի դեպքը, և բոլոր մեղավորները ստանան ամենախիստ պատիժը՝ ընդհուպ գնդակահարություն: Քաղաքացիները համոզված են,որ թե´ պարտության, թե´ շատ զինվորների մահվան մեջ մեծ դերակատարում են ունեցել այս հանացագործությունները:







































