ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի մեկնարկը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց ռազմագիտական ու վերլուծական կարողությունները մասնագիտական գործունեության ոլորտում։
Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին մագիստրոսական ծրագրի մեկնարկի առթիվ և մաղթել նրանց հաջողություններ։










































