
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,-ասել է Զայցևը: