Wednesday, 29 11 2023
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
22:07
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի
«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան
Որդուն բանակից ազատել է 19 հազար դոլարով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Ավտո եմ բերում, ծախեմ, 2 հազար դոլար աշխատեմ, ինչի՞ եք մորթում. Աղազարյան
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Պարոնայք, բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ
19:20
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան
Ռուսաստանը հարվածում է մեր տնտեսությանը. ինչ է ուզում կորզել Հայաստանից
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
Իշխանության հրաժարականը պահանջողների կարող եմ հիշատակել, որոնք գործակցում են իշխանության հետ
Հույսը պետք է դնենք մեզ վրա, ոչ թե հարեւանների, հզոր բանակ պետք է ստեղծենք. Սամվել Բաբայան
18:50
Ուկրաինայում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի
Ինչո՞ւ եք ընկել ավտոներկրողների հետևից, միանգամից արգելեք էդ բիզնեսը. ՀՅԴ-ական պատգամավոր
Մեզ առաջինը քննադատելու են նրա համար, որ Մաքսայինը կարող է դիտմամբ ձգձգել ու ավելի շատ փող աշխատել
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում

Մահացել է երգիչ Հայկոն

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն, ով այս ընթացքում բուժումը շարունակում էր հիվանդանոցում:

Այս մասին հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «»Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում