Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կհավաքի նոր պաթոգենների ծագման հարցերով զբաղվող գիտախորհրդատվական թիմ՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը վերսկսելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Մոտ 20 հոգանոց թիմում կընդգրկվեն լաբորատոր անվտանգության և կենսապահովման մասնագետներ, գենետիկների և կենդանիների հիվանդություններն ուսումնասիրող փորձագետներ: Նրանց կհանձնարարվի նոր ապացույցներ գտնել Չինաստանում և այլ երկրներում COVID-19-ի աղբյուրի մասին, նաև պարզել COVID-19-ի լաբորատորի ծագման հնարավորությունը: Բացի այդ, հետագայում գիտական խորհրդատվական խումբնԱՀԿ -ին կօգնի բացահայտել մարդկանց գործունեությունը, որոնք մեծացնում են նոր հիվանդությունների ծագման վտանգը:
Ավելի վաղ Չինաստանը ԱՀԿ -ին կոչ էր արել ստուգել ԱՄՆ -ի լաբորատորիաները՝ համաճարակի ծագումը պարզելու համար: ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյուն ասել էր, թե վարկածը, որ վիրուսը տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի հետևանքով, քիչ հավանական է:










































