Բելգիայի ծովափնյա Կնոկկե քաղաքի բարերից մեկի անձնակազմը պատրաստել է աշխարհի ամենամեծ մոխիտո կոկտեյլը:
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Երկու մետր բարձրությամբ ու 1,6 մետր շառավղով բաժակի մեջ տեղավորվել է 2,011 լիտր ռոմով ու անանուխով պատրաստվող կոկտեյլ։
Ռեկորդը գրանցվել է «Գինեսի գրքում»:
Բոլոր ցանկացողները 5 եվրոյով հնարավորություն են ունեցել ըմպել աշխարհի ամենամեծ մոխիտոն։
Չխմված մոխիտոն բաժանվել է Կնոկկեի խանութներին:
Դրա վաճառքից հավաքված գումարն ուղղվելու է անապահով ընտանիքների կարիքները հոգալուն։
Մինչ այս՝ ռեկորդը պատկանում էր իտալացիներին, որոնց հաջողվել էր 1300 լիտր մոխիտո պատրաստել։