Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Գողթանիկում, երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ավարտել են բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները: Դրանք իրականացվել են ոչ ստանդարտ ձևաչափով՝ համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին, գործընկերներին հաջողվել է համակարգել գործընթացն ու հասնել արդյունքի:

Նախորդ տարի տեղադրվել է 45 LED լուսարձակ, լուսավորվել է  շուրջ 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված: Էկոգյուղերի ցանց¦ ծրագրի շնորհիվ, գյուղում արդեն իսկ կկիրառվեն ոչ միայն բնության պահպանությանը նպաստող՝ բնահեն լուծումներ, այլև՝ հնարավոր կլինի կրճատել համայնքային ծախսերը, իսկ տնտեսված միջոցներն ուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը  մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը և այլք:

«Առհասարակ, երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրերը շատ կարևոր են: Դրանք ինչ-որ առումով զարգացման երաշխիք են գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար: Իսկ երբ կա այդ վստահությունը՝ մարդիկ մտածում են ոչ թե իրենց բաժին հացն օտար ափերում ստեղծելու, այլև հայրենի երկրում ապրելու մասին: Մենք ուզում ենք, որպեսզի հեռավոր համայնքներում ապրող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Մայրաքաղաքն իր բնույթով ավելի լսելի է: Մարզերը ևս պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել ծրագրի երկրորդ փուլն ու տարեվերջին ունենալ գրեթե ամբողջությամբ լուսավորված գյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է, նախատեսվում է տեղադրել ևս 47 LED լուսարձակ և լուսավորել 1․8 կմ երկարությամբ ճանապարհահատված: Եղեգիս գետի հովտում գտնվող Գողթանիկի բնակիչները, ովքեր երբեմն բախվում են մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, արդեն հասցրել են զգալ արտաքին լուսավորության համակարգի ընձեռած առավելությանը:

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում