Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Անկախության սպասված տարեդարձը գալիս է վերաիմաստավորելու հայ ժողովրդի հերոսական պայքարը․ «Հանուն Հանրապետության»

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՈՒՂԵՐՁ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Այսօր մեր պետականության կարեւորագույն իրադարձության տարեդարձն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը։ Թոթափելով օտարի լուծը, ազատատենչ հայ ժողովուրդը երեսուն տարի առաջ ձեւակերպեց եւ ամբողջացրեց բազում սերունդների դարավոր երազանքը՝ ստեղծել անկախ պետականություն, որը յուրաքանչյուր հայի ազատության միակ հուսալի երաշխքին է։ Երեսուն տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեով ազդարարեց իր միասնական եւ անբեկանելի կամքը՝ չարիքի կայսրության փլատակների վրա կառուցել Ազատ եւ Անկախ Հայաստանի Հանրապետություն։

Մենք նշում ենք այս պանծալի տարեդարձը 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքները հաղթահարելու ճանապարհին չտրվելով օտարի կողմից հրամցվող պատրանքների, չընկրկելով մեր Անկախության թշնամիների դավերի եւ ճնշումների առաջ, չընկճվելով արհավիրքներից, դժվարություններից եւ ճգնաժամերից, անսասան վստահությամբ եւ հավատով մեր ապագայի նկատմամբ, անվարան վճռականությամբ՝ հաղթահարելու մեր իրավունքների եւ ազատությունների, մեր ինքնության դեմ հառած մարտահրավերները, անուն առ անուն խոնարհվելով հանուն մեր Ազատության եւ Անկախության նահատակված հերոսների հիշատակի առաջ՝ փոխանցելով մեր հույզերը, մտքերը, հույսը և հավատը մեր զավակներին։

Անկախ մեր քաղաքական նախասիրություններից, համոզմունքներից, Անկախության տարեդարձը միավորում է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայությանը, Հայաստանը Հայրենիք համարող՝ հայաստանաբնակ այլ ազգերի ներկայացուցիչ մեր եղբայրներին եւ քույրերին։ Մեր անկախ պետությունը բազում փորձություններից պատվով է դուրս եկել՝ չկորցնելով իր վստահությունն ու հավատն ապագայի նկատմամբ։ Անկախության սպասված տարեդարձը գալիս է վերաիմաստավորելու հայ ժողովրդի հերոսական պայքարը, մեր անկախության անցած ողջ ճանապարհը, զանազանելու անցողիկը հավերժից, հարթելով եւ նոր լիցք հաղորդելով մեր ներկա եւ ապագա ընթացքին։

Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը ապրելու, գործելու, արարելու և ծառայելու հանուն մեր Ազատ եւ Անկախ Պետականության, նրա պաշտպանության ու անվտանգության, կանգնելու մեր կարեւորագույն նվաճումների՝ մեր ազատությունների եւ ժողովրդավարության թիկունքին։

Շնորհավո՛ր Տոնդ, Հայաստա՛ն։

Հանուն Հանրապետության Կուսակցության

Քաղաքական Խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում