Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մոսկվան քաղաքական որոշում է կայացրել․ Միլլերը Երևանում ոչինչ չխոսեց գազի գնի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին  ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկա գազի գնի մասին, մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի համար թերևս հենց այս հարցն է ամենազգայունը, և առկախված դեռևս 2018 թվականից: Դեռևս 2018 թվականի ձմռանը ի հայտ եկավ գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցության թեման, որը շարունակվում է առ այսօր և իհարկե գազի գինը 2019 թվականից ի վեր կայուն է, այսպես ասած ժամանակավոր համաձայնությունների արդյունքում:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ գազի գնի հարցը կախված չէ Հայաստանի որոշումներից, հարցը ՌԴ իրավասության տիրույթում է․  «Եվ երկրորդը՝ նաև  պայմանավորվածություններ են փորձում  ձեռք բերել նաև ԵԱՏՄ շրջանակներում  գազի ընդհանուր շուկա ձևավորելու համար։ Գազն այնուամենայնիվ ապրանք է,  ոչ միայն ազդեցության լծակ։ Եվ այս իմաստով սակագնային քաղաքականությունն  ինչ-որ ձևով պետք է կարգավորվի։ Բայց ես գոնե պաշտոնական լրահոսում որևէ նման մտադրության մասին ռուսական կողմից չլսեցի։ Եվ եթե ոչ, ապա առնվազն այդպես էլ կմնա։ Նաև մինչ այս հանդիպումը խոսք կար այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պայմանավորվեն գազի հետագա սակագների մասին, որ իբրև «Գազպրոմ Արմենիան» վնասով է աշխատում, եկամուտն այն չէ։ Բայց դրա հետ կապված նույնպես որևէ խոսք չեղավ։ Դատելով լրահոսից, տեսնում ենք միայն մտքերի փոխանակման գործընթաց, բայց թե ինչի են հանգել՝ չեմ կարող ասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք գազի գնի հարցը պայմանավորված է այն հանգամանքով, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, Ռուբեն Մեհրաբյանը դա չբացառեց և նշեց․«Դա քաղաքական որոշում է։ Կապ ունի տարբեր հարցերի՝ այդ թվում ձեր նշածի հետ»

Դիտարկմանը՝ իրենց ուզած թեկնածուի պարագայում, հնարավոր է գազի գնի իջեցում լինի, մեր զրուցակիցն ասաց․ «Իրենք թեկնածու չունեն։ Այստեղ իրենց միակ ցանկալի թեկնածուն կարող է լինել պայմանական «Իվանով»։ Եթե Իվանով չէ, մնացածը ոչ ցանկալի են՝ ավել կամ պակաս»,-եզրափակեց նա։

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ անկասկած պայմանավորվածություններում առկա է քաղաքական բաղադրիչ․«Ընդհանրապես էներգակիրները ոչ միայն տնտեսություն են, այլև քաղաքականություն։ Այս բարդ իրավիճակում Ռուսաստանը ևս հասկանում է, որ հենց դրա օգնությամբ կարելի է ստեղծել ինչ-որ հարաբերություններ ու հիմքեր։ Հակառակ կողմից ևս կան գործողություններ։ Դուք գիտեք, որ վրաց գործընկերոջ անվան ներքո մեզ մոտ կարող է ներթափանցել Թուրքիան՝ առաջարկելով իր ծառայությունները վառելիքա-էներգետիկ շուկայում։ Ընդհանրապես Ռուսաստանի համար այդ գործիքի կիրառման տեսակետից այժմ բավականին դժվար  իրավիճակ է>>,-<<Առաջին լրատվական>>-ի հետ զրույցում ասաց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում