Արքայական ընտանիքի երկու եղբայրները՝ Հարրին ու Ուիլյամը վիճել են 5 բառի պատճառով, որոնք Ուիլյամն ասել է Մեգան Մարքլի մասին:
Սասեքսի դքսի և դքսուհու մասին հրապարակված ոչ պաշտոնական Finding Freedom կոչվող կենսագրական գրքի հեղինակ, լրագրող և թագավորական ընտանիքի մասնագետ Կարոլին Դուրանը պատմել է, որ արքայազն Հարրիի և նրա եղբոր միջև վեճը տեղի է ունեցել 2017 թվականի աշնանը, երբ Սասեքսի դուքսը հայտարարել էր Մեգան Մարքլի հետ նշանադրության մասին, իսկ արքայազն Ուիլյամը կասկածի տակ էր դրել նրա ընտրությունը:
Պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ արքայազն Ուիլյամը Հարրիին մի կողմ էր տարել ու հարցրել. «Դու վստա՞հ ես դրանում»: Սասեքսի դքսին հարցը վիրավորական էր թվացել, նա կորցրել էր ինքնատիրապետումը և եղբորը մեղադրել «դեռ չսկսված հարաբերությունները քանդելու փորձի մեջ»:
Բացի այդ, Մեգան Մարքլի՝ Բրիտանիա ժամանելուց հետո, իբր, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը նրան ընդունել են «ոչ այնքան սրտանց»: Մի լրագրողի հավաստիացմամբ՝ մինչ Մեգան Մարքլի հետ հանդիպումը, Հարրին պալատում իրեն անհարմար էր զգում «երրորդն ավելորդի» կարգավիճակում: Սակայն Մեգանն ամրապանդեց նրա ինքնավստահությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին վիրավորվել էր Եղիսաբեթ II-ից, երբ վերջինս առաջարկել էր, որ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը տեղափոխվեն Վինձորի ամրոց՝ COVID-19 համաճարակի բռնկումից հետո: Բանն այն է, որ երկու տարի առաջ նա թույլ չէր տվել այնտեղ հաստատվել Սասեքսի դքսին և դքսուհուն, որոնք այն ժամանակ դեռ ապրում էին Մեծ Բրիտանիայում:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարական տվեցին Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից 2020 թվականի ապրիլի 1-ին: ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու և բիզնես անելու համար նրանք հրաժարվեցին նաև թագավորական կոչումներից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից: Համաձայնագիր ստորագրելով Netflix վիդեո ծառայության հետ՝ զույգը ֆինանսական անկախություն ձեռք բերեց թագավորական ընտանիքից:








































