Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնել

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և կրկին լքեց դատական նիստերի դահլիճը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի», – հայտարարեց Ալեքսանյանը և կրկին լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։

Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մի օրինաչափություն է նկատել պաշտպանական կողմի վարքագծում․ ամեն անգամ, երբ դատարանն առաջարկում է մեղադրող կողմին հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանները որոշում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում