Tuesday, 04 06 2024
Հայաստանը դառնում է կղզի՝ չորս կողմից շրջապատված ավտորիտար պետություններով
12:10
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը». Էրդողան
Բաքուն ձեռքերը լվանում է
11:45
Սալիվանն ու Քըլըչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները
Կապանի քաղաքապետի եղբայրը քաշել և պոկել է պարեկային ծառայողի տեսագրող սարքը
11:15
«ՌԴ-ի դեմ Գերմանիայի զենքի կիրառումը էսկալացիայի չի հանգեցնի». Շոլց
11:00
Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է 2023թ. բյուջեի կատարման հաշվետվությունը
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
10:15
Նավթի գները նվազել են- 03-06-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ձեռք են բերվել գծանշման և ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր
Նույնիսկ Մոնղոլիան է Պուտինին կասկածում
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխգործակցության հեռանկարները
Վաշ-վիշ անողներ կլինեն, թե խեղճ տղուն խանգարեցին. Փաշինյանը գիտեր վիճակը և ձախողեց
Սպասվում է կարճատև անձրև
Ինչ է իրենից ներկայացնում Վրացական Խարտիան. ընդդիմադիրները միացան Զուրաբիշվիլիին
Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու. «Ժողովուրդ»
Շատ նման է դժբախտ պատահարի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել. «Հրապարակ»
1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»
Կիրանցեցիները քանդում են տները. «Հրապարակ»
Իրանի արտահերթ ընտրության առաջին աննախադեպ հանգամանքը
Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը. «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՏԻՄ ընտրությունները թեժ ու մրցակցային չեն լինելու. Քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Պարոն Բադալյան, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում, այդ թվում մի քանի խոշոր քաղաքներում և Սյունիքում։ Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, Ձեր կարծիքով, քաղաքական ուժերը ի՞նչ դիրքավորվածություն կունենան։ Ընդդիմությունը կպայքարի՞ ՏԻՄ ղեկավարների համար։

-Դժվար է ասել դա, քանի որ թե  իշխող քաղաքական ուժի, թե ընդդիմության առաջատար ուժերի վարած քաղաքականությունը խիստ անհասկանալի է։ Ընդհանրապես նորմալ երկրներում, որտեղ նորմալ քաղաքական համակարգեր  կան, օրինակ Ավստրիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Իտալիան ու այլ եվրոպական երկրներ, ՏԻՄ ընտրությունների նշանակությունը շատ բարձր է գնահատվում, որովհետև անմիջականորեն  քաղաքացիների հետ շփումը հենց ՏԻՄ ընտրությունների և ՏԻՄ մարմինների միջոցով է տեղի ունենում։ Դրա համար ՏԻՄ ընտրությունները նման երկրներում այդքան կարևորվում են։ Բայց քանի որ Հայաստանում անձիշխանության համակարգ է ձևավորվել և ամեն ինչ կենտրոնացված է վարչապետի ձեռքում, ապա ՏԻՄ-ը այդքան էլ չի կարևորվում։ Ընդդիմությունը նույնպես շատ դեպքերում լուրջ չի վերաբերում ՏԻՄ ընտրութուններին, այդ ընտրություններում հաղթանակ տանելու գործընթացին և շատ հազվադեպ է մասնակցում դրանց։ Կարելի է ասել՝ մասնակցում է միայն այն  տեղերում, որտեղ վստահ է, որ կարող է հաղթանակ տանել։

Բայց արտահերթ ընտրություններից հետո այդ մոտեցումը չի՞ փոխվել։ Կարծես վերջին ընտրություններից հետո ավելի պարզ դարձավ, թե ինչքան կարևոր են համայնքներում իշխանություն ունենալը։ Սյունիքի համայնքները դրա վառ ապացույցն էին։

-Գուցե խոսքով, կամ տպավորությամբ դա ընդգծվեց, բայց գործնականում այդ ուղղությամբ քայլ չի արվում։ Օրինակ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են, բայց օրինակ պարզ չէ, թե «Հայաստան» դաշինքից ով է առաջադրվելու Գյումրիում։ Մենք ցուցակ չենք տեսնում։ Նույնն էլ մնացած քաղաքական ուժերի կողմից։ Պարտադիր չէ սպասել առաջադրումների վերջին օրը նոր ցուցակ հրապարակել։ Առնվազն 2-3 ամիս առաջ ընտրություններից արդեն պետք է տեսանելի լիներ նախ քաղաքական ուժերի մտադրությունը՝ մասնակցելու են ընտրություններին թե ոչ, ապա նաև՝ թե որ թեկնածուին են առաջադրելու։ Եվ քանի որ Հայաստանում քաղաքական համակարգը շատ աղճատված է նաև ՏԻՄ ընտրությունների մասով  է պատկերը աղճատված և  քաղաքական  ուժերը լուրջ չեն վերաբերում ՏԻՄ ընտրություններին, որը մեծ սխալ է։ ՏԻՄ-ը շատ կարևոր մարմին է։

-Քաղաքացիական պայմանագիրը, ի տարբերություն նախորդ  բոլոր ՏԻՄ ընտրութունների, այս անգամ կարծես վճռական է՝ բոլոր տեղերում ընտրություններին մասնակցելու առումով։

-Իշխանության տակտիկան այլ է։ Իշխանությունը սպասում է մինչև ՏԻ մարմնի լիազորությունների ժամկետը լրանա, հետո համայնքի ղեկավարին ազատում են, ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, իսկ ԺՊ-ն ավելի հեշտ է հաղթում ընտրություններում։ Այսինքն  հաղթում է ոչ թե նրա համար, որ ՔՊ-ից է կամ ինչ որ գաղափարախոսության կրող է, այլ որովհետև վարչական լծակներ ունի։ ՔՊ-ն էլ  այս մոտեցումն է որդեգրել և բնավ կուսակցաշինական գործունեություն չի  իրականացնում ընտրական գործընթացը օգտագործելով։

Այսինքն կարելի է ենթադրել, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները բնավ լարված և  մրցակցային չեն լինելու։

-Չեմ կարող գուշակել, բայց  նախանական տպավորությունը դա է հուշում։

Պարոն Բադալյան, իսկ Ձեր կարծիքով 8-րդ գումարման Ազգային ժողովում քաղաքական ուժերի պահվածքը, այդ ծեծուջարդը, տեսարանները փոփոխե՞լ են իրենց ընտրազանգվածի տրամադրությունները։ Կամ դրանով պայմանավորված կարո՞ղ ենք ասել, որ այդ քաղաքական ուժերի վարկանիշը աճել է կամ նվազել։

-Ձեր ասածը կարող է հիմնավորել միայն սոցիոլոգիական հարցումները, որի նկատմամբ Հայաստանում վստահություն չկա։ Թե արդյոք «Պատիվ ունեմ»-ի կամ «Հայաստան» դաշինքի ընտրողների մոտ փոփոխություն եղել է կապված ԱԺ-ում նրանց պահվածքի հետ կրկին այդ հարցին կպատասխանեն սոցոլոգիական հարցումները, բայց, կրկնում եմ, Հայաստանում դրանց խորհուրդ չեմ տա լուրջ վերաբերել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում