Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է МГИМО-ի ուսանողի հարցին, թե ինչ որակներ պետք է ունենա դիվանագետի կինը:
«Հավանաբար, այստեղ հատուկ կանոն չկա: Հավանաբար ցանկացած կին, ինչպես և ցանկացած ամուսին, առաջին հերթին, պետք է հասկանան և չխանգարեն միմյանց, այլ օգնեն կյանքի կոչել համապատասխան գաղափարները, որոնց դուք որոշել եք նվիրել ձեր կյանքը, «ինքներդ ձեզ գտնել» մասնագիտության մեջ: Համընդհանուր բաղադրատոմսեր չկան», – ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ աշխատել է տարբեր դեսպանների հետ, որոնց կանայք տարբեր վարքագծային ոճեր են ունեցել, բայց բոլոր դեպքերում նշվածն արդյունավետ և օգտակար է եղել: Նա ավելացրել է, որ ամուսինը պետք է հարգի նաև իր կնոջ զբաղմունքը, եթե նա ունի մասնագիտություն:
«Երբ կինը, նշանակություն չունի՝ դեսպանի կամ պարզապես դիվանագետի կին է, ամուսնու հետ գործուղման է մեկնում մի երկիր, որտեղ նրա մասնագիտական գիտելիքները չեն կարող կիրառություն գտնել, իհարկե, սա լուրջ խնդիր է, և այժմ դա դրսևորվում է նաև մեր երկրում», -ասել է նա։







































