«Հայաստանի և Արցախի միջև կապը թուլանում է․սա Բաքվից պարտադրվող խաղաղության բանաձևն է»,-պնդում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Ըստ նրա՝ դրա վկայությունը այն ինֆորմացիան է, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանից պաշտոնյաներ չեն մեկնելու Արցախ։ Բանախոսի կարծիքով՝ Հայաստանը ընկել է ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու մեջ և չի կարողանում դուրս գալ։ Ասում է՝ եռանկյունու պատկերացրած «խաղաղության բանաձևը» Հայաստանի պատկերացրածին պարզապես հակասում է։