Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ընդդեմ դատավորների․ ովքեր են նրանք և ինչ քաղաքական պատվերներ են կատարել

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու պահանջով դիմել է Արդատադատության նախարարին, որը իրավասու է  նույն հարցով դիմելու Բարձրագույն Դատական խորհրդին։

Առաջին կարգապահական վարույթը հարուցելու դիմումը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ։ Նրա դեմ ևս երկու այլ գործերով ներկայացվել է կարգապահական վարույթ։ Սաֆարյանի դիմումը երրորդ գործն է։ Այս գործերի ի հայտ գալոց հետո Սաֆարյանին է կապվել ևս մեկ տուժող, որի գործը Նախշքարյանի դեմ արդեն չորրորդ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը կլինի։

Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հետևողական են լինելու՝ պարզելու համար, թե  էլ ովքեր են տուժել այդ դատավորի գործողություններից և որոնց շահերը պաշտպանության կարիք ունեն․«Տվյալ պարագայում Հայաստանի անունից արձակվել են վճիռներ, որոնք  Հայաստանի Հանրապետության դեմ են և այդ գործերը գնալու են ՄԻԵԴ ու կրկին ընդդեմ Հայաստանի  վճիռներ են արձակվելու։ Իմ գործը ևս գնալու է ՄԻԵԴ, քանի որ տիկին դատավորը դատավարության ժամանակ թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք  նույնիսկ Վերաքննիչ դատարանը չկարողացավ հերքել, ճանաչեց այդ խախտումները ու պարզ դարձավ, որ Զարուհի Նախշքարյանն ակնհայտորեն խախտել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարևոր նորմեր՝ բառացիորեն հանդես գալով հայցվորի կողմից, իրականացնելով հայցվորին վերապահված գործողություններ, ինչը օրենքով արգելված է: Մենք բողոքարկել էինք Վերաքննիչ դատարան, սակայն, քանի որ տիկինը փաստացի հանդիսանում է նախկին իշխանության պաշտպանների ներկայացուցիչ, իսկ վերադաս ատյաններում ևս նստած են նախկին իշխանությունների հետ հարազատական կապերով կապված դատավորներ, որքան էլ ակնհայտ խախտումները ճանաչվեցին Նախշքարյանի կոմղից, մեկ է, նրա կայացրած վճռի  պատժիչ մասը պաշտպանեցին շատ անհաջող կերպով»,-ասաց Սաֆարյանը։

Նշենք, որ Զարուհի Նախշքարյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանի կնոջ դուստրը, իսկ ՍահակյանԻ կինը՝ Ֆլորա Նախշքարյանը Քոչարյանի հայտնի համակիր է։ Իսկ արդեն Վերաքննիչ դատարանում Նախշքարյանի դեմ բերված բողոքը քննում էին երեք դատավորներ, որոնցից մեկը Իշխան Զաքարյանի խնամին էր, մյուսը՝ Գագիկ  Բեգլարյանի խնամին, իսկ երրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ  նախարար Մնացականյանի դոււստրը․«Այս իրավիճակում պարզ էր, որ արդարադատությունը խեղդվելու էր։ Նրանք ակնհայտորեն ստիպված էին արձանագրել Նախշքարյանի թույլ տված խախտումը, մեկ է  չճանաչեցին նրա կողմից թույլ տրված մեկ այլ ակնհայտ կեղծիքի։ Հիմա մենք բոլոր այս խախտումների վերաբերյալ դիմել ենք Արդարադատության նախարարին, ներկայացրել ենք բոլոր փաստերը, իրականությունը, թե ինչպես է դատարանը խախտել օրենք և պահանջել ենք կարգապահական վարույթ հարուցել նրա նկատմամբ։ Արդեն ԲԴԽ-ն կորոշի՝ քննարկել նրա համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, թե բավարարվել միայն  նկատողությամբ»,-ասաց Սաֆարյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ այն շրջանում, երբ Զարուհի Նախշքարյանը իր դեմ  դատավճիռ էր կայացնում հօգուտ իր ծնողների և իր համակրած քաղաքական ուժի ու լրատվամիջոցի, Նախշքարյանը մի խումբ փաստաբանների կողմից, որոնք նույնպես սատարում են նախկին իշխանություններին, ստացավ խիզախ դատավորի մրցանակ և նրա կայացրած վճիռը հաջորդեց Ռուբեն Վարդազարյանի մարտակոչին՝ ոտքի կանգնել և ապացուցել, որ վնգստացող դատավոր չեն․«Իմ նշած բոլոր գործերով վճիռները Նախշքարյանը ընդունել է հենց այդ ժամանակահատվածում՝ մտածելով, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կտապալվի և ինքը  պատասխանատվության չի ենթարկվի։ Եվ դրա համար նրան խրախուսեցին, տվեցին խիզախ դատավորի կոչում։ Այսինքն այդքանից  հետո փորձեցին արդար դատավորի իմիջ ստեղծել։ Այդ մրցանակը տվեցին, որ հետո  բարձրաձայնեն, թե հետապնդում է իրականացվում խիզախ դատավորի նկատմամբ՝ այն պարագայում, երբ որ  մի քանի վճիռով ապացուցվել է, որ Նախշքարյանը ակնհայտ օրենք է խախտել, գործել է կողմնակալ, ունեցել է շահագրգռություններ և նրա կայացրած որոշումը ոչ մի կապ չունի արդարադատության հետ»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս գործով իր փաստաբանները արդեն պատրաստում են ՄԻԵԴ դիմում ներկայացնել։ Սաֆարյանն ասաց, որ հասնելու են նրան, որ երբևէ այլևս Հայաստանում քաղաքական համակրանքների ու հակակրանքների վրա գործեր  չհարուցվեն։

Սաֆարյանի խոսքով՝ Զարուհի Նախշքարյանի անունը, բացի քաղաքական երանգ ունեցող գործերից, երևում է նաև մի քանի այլ գործերով, որտեղ էլ ակնհայտորեն բիզնես շահեր կան։ Այդ գործերով էլ, ըստ Սաֆարյանի, կայացվել են բավական կասկածելի որոշումներ, կեղծ փաստաթղթերի հիման վրա վճռելով գույքի, ընկերության ղեկավարության ճակատագրեր։ Օրինակ Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով տիկին Նախշքարյանը  արդարադատության նախկին նախարարի դեմ վճիռ է կայացրել՝ պաշտպանելով Նարեկ Մալյանին, որպեսզի նա զրպարտության համար պատասխան չտա։

Հաջորդ դատավորը, որի վերաբերյալ դիմել են նախարարին՝ Արմենուհի Բադիրյանն է, որը, ըստ Սաֆարյանի, խախտել է իր արդար դատաքննության իրավունքը և իր անձնական պաշտպանության տակ է վերցրել 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, որի դեմ Սաֆարյանը հայց է ներկայացրել զրպարտության համար։ «Բայց Արմենուհի Բադիրյանը փաստացի Սաթիկ Սեյրանյանին ազատել է պատասխանատվություն կրելուց։ Եվ ահա մենք նաև տիկին Բադիրյանի գործն ենք ուղարկելու կարգապահական վարույթի։ Տիկին Բադիրյանն էլ հանդիսանում է Քոչարյանի մեկ այլ փաստաբան Հայկ Ալումյանի տիկինը։ Մենք նախկին մեր տառապանքը նկատի ունենալով նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, որը նա չբավարարեց։ Հընթացս կնախաձեռնենք նաև Հայկ Ալումյանի տիկնոջ դեմ կարգապահական վարույթ հարուցելու դիմում։ Մեր ուսումնասիրությունները այս դեպքում էլ ի դերև հանեցին այլ քաղաքական գործեր, որտեղ այս դատավորը փորձել է հակառակ ճամբարի օգտին  որոշումներ կայացնել։Անցած մեկ տարվա ընթացքում նման խայտառակ պրակտիկա է եղել և այս դատավորների վարքագիծը ենթակա է ԲԴԽ-ում քննարկման և ուզում ենք հավատալ, որ ԲԴԽ-ն ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, հետևողական կլինի  այս հարցում և կպարզեն, թե ինչ ապօրինություններ են կատարվել դատավորի թիկնոցի տակ և ինչպես է խեղվել արդարադատությունը»,-ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենք շատ հետևողական են լինելու այս հարցում։ Բացի այս գործերը Սաֆարյանը մոտ 6 տարբեր այլ գործերով հայտեր է ներկայացրել տարբեր անձանց դեմ, սակայն բոլոր այդ գործերով էլ տարօրինակ մակագրումներ են եղել և այդ գործերը մակարգրվել են ոչ «պատահական» դատավորների:

Նշենք, որ վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ առգրավվել են ԲԴԽ սերվերները, որոնցով  դատական գործերի մակագրումներ են գնում։ ԱԱԾ-ում ի հայտ էին եկել փաստեր, կասկածներ, ըստ որի, որոշ շրջանակներ, ունենալով  մուտքի հնարավորություն այդ սերվերներին, կաորղանում են այնպես անել, որ  կոնկրետ գործեր մակագրվեն կոնկրետ ցանկալի դատավորների։ Սաֆարյանն ասաց, որ հարուցված քերական գործի  շրջանակներում հարցաքննվել է նաև ինքը և ներկայացրել է իր հետ կապված բոլոր 10 գործերով մակագրման վերաբերյալ իր կասկածները։ Սաֆարյանը պահանջել է  ուսւոմնասիրել ու պարզել, թե ինչպես  է, որ իր վերաբերյալ գրեթե բոլոր գործերը մակագրվել Ֆլորա Նախշքարյանի աղջկան, Հայկ Ալումյանի կնոջը և այդպես շարունակ․»Ես անավարտ գործերով դեռևս իմ  կասկածները չեմ հայտնի, բայց նկատել եմ Գառնիկ Իսագուլյանի անձի նկատմամբ  առանձնակի վերաբերմունք և այդպես շարունակ։ Մենք հետևելու ենք այս գործընթացին և գնալու ենք մինչև վերջ։ Ես վստահ եմ, որ Արդարադատության նոր նախարարը շահագրգիռ կլինի, որ Հայաստանն ունենա իսկապես արդար դատական համակարգ։ Մեծ հույսեր ենք կապում նաև Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը քննարկման է դնում դատական համակարգի խեղման գործերը»,-ասաց Սաֆարյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ իր փաստաբանները առաջարկել են, որպեսզի  իրենք հանցագործության վերաբերյալ հաղորդում պատրաստեն , որը վերաբերում է  դատական համակարգում կազմակերպված հանցավոր խմբավորման առկայությանը, որը դրսևորվում է արդարադատությունը միասնաբար խեղելու նպատակադրությամբ։ Այս արարքում կասկածվող անձինք դատական համակարգի ներկայացուցիչներ են և թող այդ դեպքում բացատրություն տան, թե իրենք ինչով են զբաղված։ «Փորձելու ենք միասնաբար բացահայտել դատական համակարգի այն աղբը, որը այս տասնամյակներին պատրանք է ստեղծել, թե արդարադատություն է իրականացնում։ Դա այդպես չէ։ Մենք սկսելու ենք ուսումնասիրել դատավորների անձնական գույքը, հայտարարագրերը, ապահովելու ենք թափանցիկություն։ Այնպես որ անկախ նրանից՝ այս իշխանությունները վեթինգի  որոշում կկայացնեն, թե ոչ, քաղհասարակությունը, մենք մեր օրինական, սահմանադրական իրավունքների շրջանակներում ապահովելու ենք առաջարկություններ և ցուցանելու ենք  այն դատավորներին, ովքեր մանսագիտական առումով չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, որոնք դատավոր են դարձել անձնական, բարեկամական կապերի շնորհիվ և ծառայում են այս կամ նախորդ իշխանություններին։ Մեզ պետք չեն դատավորներ, որոնք կատարում են նաև այս իշխանության պատվերները։ Մեզ պետք են դատավորներ, որոնք որոշումներ են կայացնում հանուն Հայաստանի Հանրապետության»,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում