Twitter-ի օգտատերերը քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՝Քաբուլում զոհված ամերիկացի զինվորների սգո արարողության ժամանակ ժամացույցին նայելու համար:
Նախագահը քննադատության է արժանացել Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունների մասին մոռանալու և զոհված զինվորների նկատմամբ հարգանքի բացակայության համար:
«Ներեցե՛ք պարոն նախագահ, դուք ավելի հետաքրքիր տեղ ունեիք այցելելու», -գրել է օգտատերերից մեկը։
«Ափսոս, որ ստիպված եղաք ձեր թանկարժեք ժամանակը վատնել ՝ հարգանքի տուրք մատուցելով զինվորներին», – վրդովված արձագանքել է մեկ ուրիշը։
«Եվս մեկ շոու, նրանք հարգանք չունեն զոհվածների նկատմամբ», – եզրափակել է WilliamHdz-ը: