Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ին համազգային սուգ է հայտարարել՝ կապված հանրապետության Ժամբիլի մարզի ողբերգական իրադարձությունների հետ, որտեղ զորամասի պահեստներում զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է 13 մարդ։
«Զոհված զինծառայողներն ու փրկարարներն իրական հերոսություն և ինքնանվիրում են դրսևորել։ Նրանք ընդմիշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ»,-ասված է պետության ղեկավարի թվիթերյան գրառման մեջ։