Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց առնվազն 28-ը եղել են թալիբներ: Oգոստսի 27-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:
«Մենք ավելի շատ մարդիկ ենք կորցրել, քան ամերիկացիները»,- նշել Է պաշտոնյան: Նա նաեւ այն կարծիքն Է հայտնել, որ պատճառներ չի տեսնում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրբերման ժամկետների երկարաձգման համար:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայողներ: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: