Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին․
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Աֆղանստանի ընթացիկ իրադրությանը։ Ընդգծվել է, որ Մոսկվան և Թեհրանը նմանատիպ մոտեցումներ ունեն, կողմ են հանդես գալիս աֆղանական քաղաքական ուժերի խաղաղ երկխոսությանն ու երկրում ներառական կառավարության ձևավորմանը»։