Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Խրախուսե՛ք մրցունակ երիտասարդ գիտնականներին

Այսօր ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին: Նամակի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի մրցունակության բարձրացմանը նպաստող մի կարևոր իրադարձություն. հայկական 2 գիտական ամսագրեր ձեռք են բերել որակապես նոր կարգավիճակ` միջազգային ամենահեղինակավոր

Thomson Reuters գործակալության կողմից ստանալով Ազդեցության Գործակիցներ, որոնցով բնորոշվում է համապատասխան ոլորտներում համաշխարհային գիտական հանրության մեջ այդ ամսագրերի ունեցած ազդեցությունը: Սա մեր նորանկախ պատմության մեջ եզակի կարևորություն ունեցող և նախադեպ չունեցող իրադարձություն է: Հաշվի առնելով որ Ազգային Մրցունակության Հիմնադրամի թիրախային ոլորտներից մեկն էլ կրթությունը և կրթությունից անբաժանելի գիտությունն է, և հիմնադրամի կարևոր դերակատարումներից մեկն է այնպիսի կապերի ստեղծման միջնորդությունը, որոնց միջոցով Հայաստանին կփոխանցվեն գիտելիքներ` նկատենք, որ տեղի ունեցածը հանդիսանում է անմիջականորեն այդպիսի կապային հանգույցների ստեղծում, ընդ որում առանց հիմնադրամի օժանդակության և խրախուսման:

Կոչ եմ անում Ազգային Մրցունակության Հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը: Մասնավորապես իրականացնել այդ ամսագրերի կայացմանը նպաստող և այդտեղ տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագիր: Առաջարկում ենք խրախուսման չափը յուրաքանչյուր երիտասարդ հոդվածագրի համար սահմանել ոչ պակաս, քան երիտասարդ գիտաշխատողի աշխատավարձի քառապատիկը:

Կարելի է հաշվել, թե մոտավորապես ինչպիսի համեստ գումար կպահանջվի նման ծրագիր իրականացնելու համար: Անհրաժեշտ է սկսել հատուկ ռազմավարության մշակում, որի հիմքում պետք է ընկած լինի խրախուսական նմանօրինակ ծրագիր, և որի կիրառման արդյունքում, վստահ եմ, կունենանք բոլոր ոլորտներին վերաբերող, միջազգայնորեն ճանաչված և ազդեցիկ գիտական ամսագրեր: Դա կլինի կարևոր հիմնաքարերից մեկը` իսկապես գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գործում:

Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչպես եք վերաբերվում առաջարկներիս: Պատրաստ եմ մասնակցել վերոնշյալ առաջարկների քննարկմանը:

Հարգանքներով`
Անահիտ Բախշյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության
եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում