Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5 611 հիվանդ:
Օգոստոսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 065 848 պատվաստում։









































