Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ

Միայն պատերազմով չենք կարող դատել, այժմ բանակի արդիականացման հարցում Ռուսաստանի վրա հույս դնե՞նք, թե՞ ոչ

Հայաստանի Հարապետության կառավարության կարևոր անելիքներից մեկը կա և մնում է զինված ուժերի բարեփոխումներն ու արդիականացումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պիտի նկատեմ, որ բանակի բարեփոխման մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու և պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման: Սա իրականության հետ որևէ կապ չունի, որովհետև Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ և սահմանադրական նպատակով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝զինված ուժերում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը: «Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը  շեշտեց, որ բանակի արդիականացման գործում կարևորում են Հայաստանի ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ արձանագրելով, որ Ռուսաստանի հետ արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ պատերազմն ու դրա արդյունքները ի՞նչ ցույց տվեցին, արդյոք մենք կարող  ենք հույս դնել Ռուսաստանի վրա․«Պատերազմով մենք չենք կարող դատել, թե ներկայումս կարո՞ղ ենք հույս դնել մեր բանակի արդիականացման հարցով  Ռուսաստանի վրա։ Բուն պատերազմի հարցը քաղաքական հարց է, որն այն ժամանակ իր տեսքն ունեցավ, հիմա էլ իր տեսքն ունի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի մենք մեր բանակն արդիականացնենք։ Պատերազմ հասկացությունն այստեղ մի փոքր երկրորդական է։ Այն  ժամանակահատվածում մենք ունեցանք այն արդյունքը, հիմա էլ ունենք այս արդյունքը։ Դատելով առկա իրավիճակից, կարծես թե Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի  օգնի մեր բանակի արդիականացմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուսական զինտեխնիկայի որակին, մեր զրուցակիցն ասաց․«Ցանկալի կլիներ իհարկե, որ մենք ունենայինք արևմտյան տեխնիկա, բայց նվեր տված ձիու ատամներին չեն նայում։ Իսկ այս դեպքում՝ քանի որ Ռուսաստանը և՛ էժան և՛ շատ դեպքերում նաև արտոնյալ պայմաններում է  մեզ տեխնիկա տալիս, մենք սա ենք ընդունում։ Ըստ էության՝ մենք այլ առաջարկ չունենք էլ։ Ոչ մի արևմտյան  երկիր կոնկրետ ոտքի չի կանգնել ու ասել, որ մենք Հայաստանին կտանք սա ու սա։ Հաշվի առնելով նաև Ռուսաստանի քաղաքական դոմինանտությունը մեր երկրում, կարծում եմ, մեծ հաշվով այլընտրանք չկա»։

 

Խոսելով բանակի բարեփոխումներին ուղղված կառավարության ռազմավարության մասին, Մհեր Հակոբյանը նշեց՝ ավելի շատ բարի ցանկությունների դաշտից է․«Տեսնում եմ ոչ թե կոնկրետ քայլեր, ավելի շուտ լավ ցանկություններ։ Չեմ կարծում, թե իրատեսական է, օրինակ, ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը  նվազեցնելը, ըստ իս մոտակա ժամանակներում իրատեսական չէ։ Բավականին թերահավատ եմ նաև սահմանապահ զորքերին սահմանը հանձնելու խնդրին։ Ընթացող մարտական պայմաններում դու չես կարող սահմանը հանձնել սահմանապահ զորքերին, դա իր խնդիրը չէ։ Ավելի շուտ տեսնում եմ ոչ թե  կոնկրետ գործողություններ, այլ բարի ցանկությունների համակցություն հետագա որոշակի անորոշության կոնտեքստով։ Ասում են՝ սա կանենք, նա կանենք, բայց չկա որևէ հստակություն»։

Վերլուծաբանը նաև նորմալ է  համարում վարչապետ Փաշինյանը այն հայտարարությունը, որ մենք պատերազմ չենք սկսելու և տարածքներ նվաճելու միտում չունենք․«Բոլորն էլ այդպես են ասում։ Ոչ ոք չի կանգնելու ասի, թե մենք պատերազմ ենք սկսելու։ Նույն Ճապոնիայի բանակն էլ պաշտոնապես կոչվում է պաշտպանության բանակ, բայց առիթի դեպքում, իհարկե,  արդարացնող հանգամանքների շողքի ներքո բնականաբար տարածքներ էլ կգրավի, ամեն ինչ էլ կանի։ Պարզապես հիմա միջազգային հարաբերություններում ագրեսիվ պահվածքն ու պատերազմ հրահրելը հանցագործություն է։ Նման տոնայնությունը չի ընդունվում միջազգային քաղաքակիրթ իրավունքի սահմաններում։ Բնականաբար բոլորն էլ այդպես են ասում։ Չի կարող  վեր կենալ ու ասել՝ մենք Հադրութը կգրավենք, կարողացանք կգրավենք։ Ասելուց որևէ օգուտ չկա»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում