Առնվազն 20 մարդ է մահացել Վենեսուելայի արևմտյան Մերիդա նահանգում՝ տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից ու սողանքներից։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։
Ջրհեղեղն ավերել է ավելի քան 1200 տուն, կան անհետ կորածներ․ նրանց որոնումները շարունակվում են։ Մի քանի քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության, քանի որ հեղեղաջրերը վնասել են տրանսֆորմատորները։ Աշխատանքներ են տարվում մի քանի շրջաններում հեռախոսակապի վերականգնման ուղղությամբ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի արևմուտքում և հարավում արտակարգ դրություն սահմանելու մասին հրաման է ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմը կգործի 90 օր։











































