Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25–ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։
«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», – ասել է Թուրքիայի նախագահը:









































