Monday, 15 06 2026
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ

Աֆղանստանը կարող է վերածվել Թուրքիայի վերահսկողության ներքո նոր «Սիրիայի». փորձագետ

ԱՄՆ զորքերի դուրս բերումը Աֆղանստանից շարունակում է մտահոգել ամերիկյան պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներին: Կոնգրեսականներն ու փորձագետները իրենց կարծիքն են հայտնում այս կապակցությամբ

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեռը կոչ է անում հատուկ կարգավիճակ տրամադրել այն աֆղանիստանցիներին, ովքեր աջակցել են ԱՄՆ-ին եւ թալիբների իշխանության գալուց հետո ձգտում են հեռանալ երկրից՝ վախենալով սեփական անվտանգության համար: Կոնգրեսականը կարևորում է այնտեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների, գրին քարդ ունեցողների, մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների, լրագրողների ու օրենսդիրների անվտագությունը:

«Եթե նրանք ցանկանում են գալ ԱՄՆ, ապա մենք նրանց համար պետք է ստեղծենք Priority 2 հատուկ տեսակի վիզա, որը նրանց կտրամադրի փախստականի կարգավիճակ»,- նշում է կոնգրեսականը:

Ըստ Սփիեռի՝ ԱՄՆ չի կարող պարտադրել իր ժողովրդավարությունն այլ երկրներին: Բոլորիս համար ցավալի է տեսնել, թե ինչպես է Աֆղանստանն այդքան արագ անցնում թալիբների ձեռքը, նշում է կոնգրեսական Սփիեռը:

«Մենք 20 տարի ներդրումներ ենք կատարել Աֆղանստանի անվտանգության ոլորտում: Ծախսել ենք ավելի քան 89 միլիարդ դոլար՝ նրանց վերապատրաստելով, տրամադրելով տեխնիկա՝ իրենց երկիրը պաշտպանելու համար: Սա իսկապես կարևոր ազդակ է ամերիկյան հանրության համար»,- ասում է կոնգրեսականը:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը Աֆղանստանից զորքեր դուրս բերելու Բայդենի որոշումը քաղաքական է որակում: Ըստ վերլուծաբանի՝ նախագահը գտնում է, որ ավելի ցանկալի է կենտրոնանալ ապագա, այլ ոչ թե, Բայդենի բնորոշմամբ, անցյալ սպառնալիքների վրա: Ռուբինը, սակայն, համակարծիք չէ այս մոտեցմանը: Նա որոշումը դիտարկում է խնդրահարույց, քանի որ, ըստ իրեն, թալիբները չեն պատրաստվում փոխել իրենց գործելաոճը:

«Դա տարածաշրջանում բացում է ՛՛պանդորայի արկղը՛՛: Անկասկած, դա մեծ անկայունություն է ստեղծում ողջ տարածաշրջանում, քանի որ թալիբները և նախկինում և ներկայումս ապահով հարթակ են տրամադրում տարբեր ահաբեկչական կազմակերպություններին»,- նշում է Ռուբինը:

Այս մոտեցումը մասամբ է կիսում Միջազգային հարաբերությունների ու անվտագության գերմանական հաստատության ահաբեկչության գծով ավագ փորձագետ Գուիդո Սթեյնբերգը, ով DW գերմանական լրատվականի հետ զրույցում նշել է, որ աֆղանական զարգացումների արդյունքում պետք է ակնկալել, որ կամրապնդվեն ոչ միայն Դաեշ-ն ու Ալ-Քաիդան, այլ նաև Աֆղանստանի և Պակիստանի ավելի փոքր խմբավորումներ:

Սթեյնբերգը, սակայն, որոշ վերապահումներ ունի այս հարցում՝ մատնանշելով Դաեշ-ի և Ալ-Քաիդայի միջև առկա ոչ միանշանակ հարաբերությունները: Նա ընդգծում է՝ «Իսլամական պետություն» խմբավորումը թշնամաբար է տրամադրված ոչ միայն Ալ-Քաիդայի, այլ նաև Թալիբանի նկատմամբ, ուստի եթե թալիբները վերականգնեն 1996-2001 թթ-ի իսլամական էմիրությունը Աֆղանստանում, դա չի նշանակում, որ Դաեշ -ը ինքնաբերաբար կուժեղանա:

Մայքլ Ռուբինն էլ կանխատեսում է Աֆղանստանում մի շարք երկրների ազդեցության կտրուկ աճ, հատկապես Պակիստանի ու Չինաստանի: Ըստ նրա՝ այս զարգացումները մեծ անհանգստություն են պատճառում Իրանին և Ռուսաստանին:

«Չինաստանը գերիշխող ուժ է, երբ խոսքը վերաբերում է Պակիստանին: Հետևաբար, Չինաստանը գերիշխող է նաև, երբ խոսքը գնում է Պակիստանի փրոքսի հանդիսացող թալիբների մասին»,- նշում է Ռուբինը:

Ռուբինը դիտարկում է նաև այստեղ Թուրքիայի ազդեցության տարածման հավանականությունը՝ նշելով, որ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ թալիբների հետ իրենք չունեն գաղափարախոսական հակասություններ: Անկարան այստեղ հետապնդում է գաղափարախոսական և կոմերցիոն շահեր, կարծում է վերլուծաբանը, ով նաև չի բացառում, որ Աֆղանստանում կացությունը կարող է նմանվել Սիրիայի իրադրությանը, սակայն, Թուրքիայի վերահսկողության ներքո:

«Եթե Էրդողանը կարողանա թալիբներին համոզել, որ ինքը դաշնակից է սուննի իսլամիստների կրոնական համերաշխության տեսանկյունից, ապա նա կփորձի կոմերցիոն կերպով շահագործել այդ հարաբերությունները: Դա նրա հիմնական հետաքրքրությունն է այժմ: Հավանաբար, նա ցանկանում է ստանալ որոշ կոնտրակտներ, որոնք, օրինակ, նախկինում Աֆղանստանում իրականացնում էին հնդիկները»,- ասում է Ռուբինը:

Վերլուծաբանը չի բացառում, որ ամերիկյան զորքերի դուրս բերումն անուղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասի վրա: Ըստ նրա՝շատ տերությունների մոտ, և հատկապես ՌԴ-ի, կարող է ձևավորվել կարծիք, որ ԱՄՆ-ն անկում ապրող տերություն է, ուստի նրանք կարող են ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել ամերիկացիների նկատմամբ: Պուտինը կարծում է, որ ամերիկացիները մի կողմից թուլացած են, իսկ մյուս կողմից կենտրոնացած այլ խնդիրների վրա, որպեսզի փորձեն ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում: Հավանաբար, Մոսկվան պատրաստվում է օգտագործել այս երկու գործոնները` իր ներկայությունը Հարավային Կովկասում ավելի ուժեղացնելու համար, կարծում է վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում