Tuesday, 16 06 2026
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Սերժ Սարգսյանը հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանին

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը ուղեկցվեց աղմկոտ միջադեպով, որի «նախաձեռնողը» հերթական անգամ Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն էր, իր չափազանց սուր հռետորաբանությամբ: Պատգամավորը գրանցված լինելով վարչապետ Փաշինյանին հարց ուղղելու համար, այդ հնարավորությունը կարծես թե օգտագործում էր նրա հանդեպ կոշտ և անհարգալից գնահատականներ հնչեցնելու համար, ինչը մնաց կիսատ, առաջացրեց մեծամասնության բուռն արձագանքը, ԱԺ նախագահը հերթական անգամ կայացրեց պատգամավորին հեռացնելու որոշում, հրահանգեց իրականացնել դա ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցներին, ինչը առաջացրեց ընդդիմադիր երկու խմբակցությունների բուռն արձագանքը, պատգամավորին պաշտպանելու մղումը:

Ընդհանուր առմամբ, դա խորհրդարանական միջադեպի այսպես ասած հնարավորինս մեդիաբառապաշարով նկարագրելու փորձն է, որովհետև տեղի ունեցողը այլ բան չէր, քան որևէ խորհրդարանի հերթական անգամ ուղղակի, թե անուղղակի վարկաբեկող պատկեր: Դա թույլ է տալիս գնահատել կամ դիտարկել հավանականություն, որ Պատիվ ունեմ դաշինքի պատգամավորը կարծես թե ընտրել է իր գործունեության հենց այդ մարտավարությունը, իրադրության պարբերական և նպատակային սրում խորհրդարանում, թույլ չտալով, որպեսզի խորհրդարանական աշխատանքը հաստատվի միջավայրին բնորոշ ռեժիմում: Այստեղ հարկ է նկատել, որ պատգամավորը իր այդ վարքագծով առանձնանում է անգամ իր խմբակցության շրջանակից: Եվ մեկ այլ հետաքրքրության արժանի դետալ է թերևս այն, որ Աննա Մկրտչյանը եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական:

Ըստ այդմ, հնարավոր է ենթադրել, որ նրա խորհրդարանական գործունեության հարցում շոշափելի կլինի Սերժ Սարգսյանի ազդեցությունը: Իսկ դա երկրորդական հանգամանք չէ: Ընդ որում, ինչպես նկատել էի առավոտյան «Պատիվ ունեմ» դաշինքի որոշման առումով՝ ի տարբերություն Հայաստան խմբակցության, բոյկոտել նիստը, չմասնակցել Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ և վերադառնալ միայն հարցերի ու ելույթների ժամանակ, Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է թերևս բավականին կոշտ վարքագծային նորմեր «սահմանել» երկրորդ ուժի՝ Հայաստան խմբակցության համար: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը չնայած երբեմն ոչ պակաս կոշտ դրսևորումների, այդուհանդերձ գտնվում է բոլորովին այլ քաղաքական հարթության վրա և կան միտումներ, որոնք թույլ են տալիս դիտարկել մի հանգամանք: Խոսքը դաշինքի քաղաքական վարքագծի հնարավորության մասին է, ինչը անկասկած օբյեկտիվ անհրաժեշտություն է հենց այդ ուժի համար: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը խոշոր հաշվով հենց դրա համար էլ պայքարում էր՝ նվազագույնը ապահովել երկրորդ հաստատուն տեղը խորհրդարանում և քաղաքական դաշտում, միաժամանակ առաջինը դառնալով նախկին համակարգում:

Ռոբերտ Քոչարյանի համար ակնառու է, որ փողոցային, հրապարակային պայքարը իր համար անհեռանկար, անհույս տարբերակ է: Խորհրդարանում նա մեծ հավանականությամբ փորձելու է անցում կատարել այսպես ասած համակարգային քաղաքական պայքարի տրամաբանություն, փորձելով այդտեղ գեներացնել իր ռեսուրսային ներուժը: Ահա այդ հավանականության ֆոնին, ակնառու է դառնում «արտահամակարգային» վարքագծի պարբերական դրսևորումները, որ արտահայտվում է Սերժ Սարգսյանի օգնական եղած պատգամավորի միջոցով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի խմբակցության համար սահմանելով վարքագծային կոշտ նորմեր, փաստացի թույլ չի տալիս Հայաստան դաշինքին իրականացնել հանգիստ անցում փողոցային-հրապարակային ռեժիմից համակարգային ռեժիմ, այդպիսով ամրացնելով և երկարաժամկետ դարձնելով Սերժ Սարգսյանի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի արձանագրած առավելությունը, այն պահելով ժամանակավորության տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում