Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Պլաստիկ վիրահատություն. շատ բան կախված է հիվանդի ապրելակերպից

Առաջին պլաստիկ վիրահատությունները մեզանում կատարվել են 1980-ականներին, սակայն դրանք ի սկզբանե ունեցել են ռեկոնստրուկտիվ բնույթ, հետագա և մասնավորապես վերջին 10-15 տարում պլաստիկ վիրահատությունների քանակը զգալի աճել է:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Իր հերթին բժշկական գիտությունների թեկնածու, դոցնետ,Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության անդամ, Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների միջազգային կոնֆեդերացիայի անդամ, «Միքայելյան վիրաբուժության իսնտիտուտի» պլաստիկ և դիմածնոտային բաժնի ղեկավար Հայկ Ենոքյանը նշեց, որ վերջին տարիներին շատացել են նաև էսթետիկ վիրահատության օգնությանը դիմող տղամարդիկ, որոնք վիրահատում են քիթը, կատարում ականջախեցու ուղղում, իսկ կանայք հիմնականում կատարում են կրծքագեղձի վիրահատություն, կոպերի, որովայնի առաջնային պատի ձգում, մաշկի կնճիռների վերացում:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ պլաստիկ վիրահատության մեջ կան կանոններ, որոնք խախտել չի կարելի: Էսթետիկ վիրահատությունը վերջին միջոցն է ուղղելու անուղղելին: Նա խորհուրդ տվեց ավելի շուտ զբաղվել առկա խնդիրների կանխարգելմամբ, քան կատարել վիրահատական միջամտություն: «Ցանկացած հաճախորդ պետք է գիտակցի, որ դա լուրջ միջամտություն է և պետք է անցնի կլինիկական քննություն, քանի որ կարող են պատահել համակցված պաթոլոգիաներ»: Գնել Անանյանի խոսքով՝ իրենք կատարում են իրենց դիմած հիվանդների խիստ հոգեբանական ընտրություն, և քանի դեռ դիմողը չի որոշել՝ ինչ է ուզում, վիրահատություն չի կարելի կատարել, քանի որ հիվանդը, միևնույն է, դժգոհ կմնա վիրահատության արդյունքից:

Արմեն Հովհաննիսյանն էլ իր հերթին, խոսելով հետվիրահատական բարդությունների մասին, ընդգծեց, որ էսթետիկ վիրահատությունը կարող է հանգեցնել արյունահոսությունների, թարախակալաման՝ ինչպես մյուս բոլոր վիրահատությունների դեպքում, որից խուսափելու համար հիվանդը պարտավոր է հետևել բժշկի ցուցումներին: Հայաստանում առաջին տեղում քթի վիրահատությունն է, որին հաջորդում են կրծքագեղձերի, որովայնի լիպոսակցիան, դեմքի մաշկի ձգումը:

Տղամարդկանց շրջանում սկսել են ավելի հաճախ դիմել ճաղատության վերացման համար` մազերի տրանսպլանտացիայի: Հայաստանում քթի միջին վիրահատության արժեքը տատանվում է 800-1200 դոլարի սահմաններում: Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ վիրահատությունները լինում են այնպիսիք, որ կարող են պահպանել իրենց ազդեցությունն ամբողջ կյանքի ընթացքում, որոշ վիրահոտւթյուններ էլ հարկ կլինի կատարել երկրորդ անգամ, սակայն շատ բան կախված է հիվանդի ապրելակերպից, առողջ կենցաղ վարելու ցանկությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում