Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումն անխուսափելի է. Քաղաքակիրթ աշխարհը 100 տարի է՝ շարժվում է այդ ճանապարհով

ՀՀ Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ։ Կառավարության ծրագրով նախատեսվում է, որ առողջապահության ոլորտի զարգացումը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և  մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառելու է արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև  հատուկ և  դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթը: Համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ կընդգրկվեն նաև  պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդրվելու են բժշկական օգնության և  սպասարկման որակի կառավարման մեխանիզմներ, որոնց շնորհիվ կբարելավվեն նաև  առողջապահական ցուցանիշները: Կառավարությունը նպատակադրվել է մասնավոր ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուր առողջապահական ծախսերում նվազեցնել 40%-ով»,- նշվում է ծրագրում։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ դրական է գնահատում կառավարության քայլը, քանի որ ողջ քաղաքակիրթ աշխարհը արդեն 100 և ավել տարի է շարժվում է  այդ ճանապարհով։ «Ես գտնում եմ, որ դա կտա սոցիալական արդարության սկզբունքների լայն տարածում  առողջապահական ծառայություններ ակնկալողների համար։ Վերջապես պաշտպանված կլինի քաղաքացին, որովհետև այսօր առկա է միայն բուժօգնւոթյուն մատուցող և հիվանդ, իսկ ապահովագրական ընկերությունը կլինի միջնորդ քաղաքացու և բուժհիմնարկի միջև և հանդես կգա քաղաքացու շահերից ելնելով՝ վերահսկելով մատուցած ծառայության որակը։ Այսինքն սոցիալական արդարության սկզբունքները առողջապահական բնագավառում ապահովագրության միջոով ներդնելը կբերի նրան, որ հարուստները կվճարեն աղքատների համար, առողջը՝ հիվանդի համար, երիտասարդը՝ տարեցի համար»,-ասաց նախկին նախարարը։

Ինչ վերաբերում է մեխանիզմներին, ապա Մկրտչյանի խոսքով, տարբեր մեխանիզմներ կան։ Առաջիկայում կառավարությունը տարբեր մոտեցումների շուրջ քննարկումներ կիրականացնի և  կներդնի թերևս լավագույն մոդելը։ «Որքան գիտեմ նախատեսվում է համակարգը ներդնել 2023-2024 թվականներին և ժամանակը բավական է, թե մեխանիզմների մշակման տեսանկյունից, և թե հանրությանը իրազեկելու տեսանկյունից»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ առողջապահության ապահովագրության հարցը բավական լայն քննարկվեց նաև այն ժամանակ, երբ առողջապահության նախարար էր Արսեն Թորոսյանը։ Այդ ժամանակ քննարկվում էր ապահովագրության համար քաղաքացիների աշխատավարձից պահել 6 տոկոս, որը բուռն դիմադրության արժանացավ։ Բայց այդ հաշվարկն իրականացվել էր այն տրամաբանությամբ, որ ՀՀ բնակչության շուրջ 9 տոկոսն իր բյուջեի ավելի քան 25 տոկոսն ուղղում է առողջապահական ծախսերին և դրա հետևանքով շուրջ 6 տոկոսն աղքատանում է։
ներկայումս էլ քննարկվում է 2-6 տոկոս-ի շեմը։

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում ցանկացած նոր համակարգի, ինստիտուտի ներդրում աղմուկ է առաջացնում, անգամ եթե դա աշխարհի ամենաքաղաքակիրթ համակարգն է։ «Աղմուկը սկզբում է լինում։ Դա սովորական բան է։ Քանի որ քաղաքացին, գործատուն, պրոցեսի մեջ չեն ընդգրկված, լիարժեք տեղեկացված չեն, դրա համար տարատեսակ քննարկումներ են գնում ու դրանից աղմուկ է բարձրանում։ Բայց սպասենք մինչև վերջնական մոտեցումները կմշակվեն։ Բայց ուզւոմ եմ ասել, որ 6 տոկոսը ինքնանպատակ չէ։ Դա կարող է փոփոխության ենթարկվել։ Բացի դա դեռ պետք է  հստակեցվի, թե ովքեր են մասնակցում այդ 6 տոկոսի ձևավորմանը։ Աշխարհում տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում դրան համ քաղաքացիներ են մասնակցում, համ՝ գործատուն։ Պետությունը իր վրայից չի գցելու այդ խնդրին իր մասնակցությունը։ Մասնավորապես կենսաթոշակառուների,սոցիալապես անապահովների ապահովագրությունը թերևս կստանձնի պետությունը։ Այսինքն մոդելները շատ-շատ են ու կընտրվի մեր  հասարակության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը համահունչ մոդել»,-ընդգծեց Մկրտչյանը՝ ավելացնելով, այն որ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումն անխուսափելի է, դա միանշանակ է.«Սա վաղուց պետք է արվեր։ Բայց այս հարցում միշտ քաղաքական կամքի խնդիր է եղել։ 90-ականների սկզբից մենք անընդհատ քննարկել ենք և չենք հասել ցանկալիին։ Հիմա հուսամ նոր կառավարությունը քաղաքական կամք կդրսևորի և ապահովագրությունը կներդնի»,-եզրափակեց առողջապահության նախկին նախարարը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում