Իսպանիայի ԱԳՆ-ն թույլ չի տվել ռուսական երկու նավերի մուտք գործել Սեուտայի նավահանգիստ, գրում է El País պարբերականը։
Հաղորդվում է, որ «փոխծովակալ Կուլակով» նավին և փրկարարական «Ալթայ» նավին թույլ չեն տվել մտնեն Իսպանիայի Սեուտա նավահանգիստ այն պատճառով, որ Իսպանիայի ԱԳՆ-ը ռուս զինվորականներից տեղեկություն չի ստացել դրանց հետագա երթուղու վերաբերյալ։
Պարբերականը չի բացառել նման որոշման քաղաքական բնույթն այն լույսի ներքո, որ Մադրիդը 2022 թվականի գարնանը պետք է ընդունի ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։
Վերջին տասնամյակներում ռուսական նավերը կանոնավոր կերպով կանգ են առել Սեուտայում: Մեծ Բրիտանիան դժգոհություն էր հայտնել այս կապակցությամբ, քանի որ նավահանգիստը գտնվում է Ջիբրալթարում իր ռազմածովային բազայի մոտ:








































